Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական ուժերին միացել են նաև հայերը, տեղեկացնում է ARANews-ը:
Հայ զինյալներից մեկը՝ Բարխոդան մականունով, ARA News-ի հետ զրույցում նշել է, որ ինքը երկու տարի է, ինչ եկել է Սիրիա և միացել է Ժողովրդական պաշտպանության քրդական ուժերին: «Ես 55 տարեկան եմ: Ես Սիրիա եմ եկել 70 հայ երիտասարդների հետ, և մենք միացել ենք քրդականան ուժերին ավելի քան երկու տարի առաջ: Մենք այստեղ կռվում ենք, պաշտպանելու հայ բնակչությանն «Իսլամական պետության» ծայրահեղականությունից, սակայն մենք տարբերություն չենք դնում արաբների, քրդերի, քրիստոնյաների և մուսուլմանների միջև»,- ասել է նա: