WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ապաստան է խնդրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից: Նա հավաստիացրել էր, որ իրեն վտանգ է սպառնում:
«Միայն Ֆրանսիան այսօր հնարավորություն ունի առաջարկել ինձ անհրաժեշտ պաշտպանությունը քաղաքական հետապնդումներից, որոնց թիրախ եմ դարձել»,- գրել է Ասանժը:
Մինչ այդ նման խնդրանքով Օլանդին էին դիմել նաև ֆրանսիացի մշակույթի գործիչները: