Երկրորդ կինն Է եպիսկոպոս ձեռնադրվել Մեծ Բրիտանիայում

18:42     3 հուլիսի, 2015

Յորքի աբբայությունում հուլիսի 3­-ին կայացել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կնոջ երկրորդ ձեռնադրումը եպիսկոպոս. Դարեմի համալսարանի շրջանավատ Էլիսոն Ուայթը դարձել Է Հալլի եպիսկոպոս, տեղեկացնում Է РИА Новости-ն :

Հետարքրքիր է, որ Ուայթի ամուսինը ևս եպիսկոպոս է, այնպես որ նրանք կդառնան Մեծ Բրիտանիայում եպիսկոպոսների առաջին ամուսնական զույգը:

Անգլիայի եկեղեցին կանանց եպիսկոպոսության մասին օրենքն ընդունել Է 2014 թվականի նոյեմբերի 17­-ին:

Կանայք սկսել են քահանա ձեռնադրվել տակավին 1994 թվականին, բայց մինչ այժմ նրանք չԷին կարողանում բարձրագույն եկեղեցական պաշտոններ զբաղեցնել: 


© armedia.am