Յորքի աբբայությունում հուլիսի 3-ին կայացել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կնոջ երկրորդ ձեռնադրումը եպիսկոպոս. Դարեմի համալսարանի շրջանավատ Էլիսոն Ուայթը դարձել Է Հալլի եպիսկոպոս, տեղեկացնում Է РИА Новости-ն :
Հետարքրքիր է, որ Ուայթի ամուսինը ևս եպիսկոպոս է, այնպես որ նրանք կդառնան Մեծ Բրիտանիայում եպիսկոպոսների առաջին ամուսնական զույգը:
Անգլիայի եկեղեցին կանանց եպիսկոպոսության մասին օրենքն ընդունել Է 2014 թվականի նոյեմբերի 17-ին:
Կանայք սկսել են քահանա ձեռնադրվել տակավին 1994 թվականին, բայց մինչ այժմ նրանք չԷին կարողանում բարձրագույն եկեղեցական պաշտոններ զբաղեցնել: