Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սպորտ-Էքսպրեսին» հայտնել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան.
«Վերջնական ես ոչ մի հայտարարություն չեմ արել: Որոշում չի կայացվել: Եթե լինեմ լավ մարզավիճակում, ապա կարող է մեկ-երկու հանդիպում անցկացնեմ հավաքականի կազմում»,- նշել է 40-ամյա դարպասապահը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Բերեզովսկին ավարտել է կարիերան: