Վրաստանի արդարադատության նախարարությունը հուլիսի 2-ին, նպատակ ունենալով վերականգնել Ռուսաստանից 2006 թվականին զանգվածային կերպով արտաքսված Վրաստանի քաղաքացիների իրավունքները, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել իր դիրքորոշումը ներառող փաստաթուղթ և Մոսկվայից 70,3 միլիոն եվրոյի փոխհատուցում պահանջել, հաղորդում է Интерфакс-ը:
Դատարանը ճանաչել է, որ 2006 թվականին Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդված, այդ ժամանակ վրացիների դեմ համակարգված քաղաքականություն է իրականացվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի Վրաստանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար: Փոխհատուցման չափը որոշելու համար կողմերին տրվել է 12-ամսյա ժամկետ: