Իրանն ու ԱԷՄԳ-ը մեծ փոխըմբռնման են հասել իրանական միջուկային ծրագրին առնչվող վիճելի հարցերի լուծման շուրջ: Այդ մասին նշել է ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն՝ Թեհրան կատարած այցի արդյունքներն ամփոփող հայտարարությում, հայտնում է TACC-ը:
«Մենք քննարկել ենք նաև «վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների ընթացքը՝ կապված Համատեղ գործողությունների համապարփակ պլան մշակելու հետ և այդ համաձայնագրի համատեքստում ԱԷՄԳ-ի ստուգիչ գործունեության հարցերը»,- ասել է ԱԷՄԳ ղեկավարը:
Ամանոն նշել է, որ Թեհրանն իր այցի նպատակը իրանական միջուկային ծրագրի հետ կապված մնացյալ բոլոր հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքների բարելավումն էր՝ ներառյալ հնարավոր ռազմական ասպեկտների պարզաբանումը: