Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը Հայաստանին և Ղրղզստանին երկու ներդրումային վարկ տրամադրելու որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացրին Եվրասիական զարգացման բանկից, ներդրումային վարկերը կտրամադրվեն ֆինանսավորելու համար Հայաստանում 40 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով «Ոռոգման համակարգերի արդիականացման» և Ղրղզստանում՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով «Թոկտոգուլի ՀԷԿ-ի վերականգման (փուլ երկրորդ )» ծրագրերը: