Բրիտանական թունելի աշխատանքը խափանվել է այն բանից հետո, երբ մոտ 150 միգրանտ ապօրինաբար կրկին փորձել է անցնել այն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թունելի աշխատակիցների փոխանցած տեղեկատվության համաձայն, միգրանտները մուտք են գործել արգելված գոտի, որի արդյունքում ծառայությունները կասեցվել են:
Այս պահին ծառայությունները վերականգնվել են, սակայն դեռևս որոշ ուղիներով մեկնումները հետաձգվում են, հաղորդում է թունելի ղեկավարությունը: