Երեկ երեկոյան Մոսկվայում` Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն երկրները, որոնք կիրառում են ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հրահրել են ուկրաինական ճգնաժամը:
Նա նաև նշել է, որ «Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չհասան իրենց նպատակին»:
«Պատժամիջոցների գլխավոր նպատակը ռուսաստանյան հանրության պառակտումն էր: Դա, սակայն, տեղի չունեցավ»,- ասել է Պուտինը՝ հավելելով.- «Մենք իրականացնում ենք անկախ ներքին և արտաքին քաղաքականություն: Մենք վաճառքի չենք դնում մեր ինքնիշխանությունը: Շատերին դա դուր չի գալիս, բայց այլ կերպ լինել չէր էլ կարող»: