Թունիսի իշխանություններն ահաբեկչությունից մեկ շաբաթ անց երկրում արտակարգ իրավիճակ են սահմանել: Հուլիսի 4-ին այս մասին հայտարարել է երկրի նախագահ Բեջի Քաիդ Էս-Սեբսին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Թունիսի սահմանադրության համաձայն` երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ, երկրի կառավարության, բանակի ու ոստիկանության լիազորություններն ավելանում են:
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս երկրի նախագահը հանդես կգա ժողովրդի առջև: