Հունաստանում սկսվել է երկրին միջազգային օգնություն տրամադրելու պայմաններին համաձայնելու վերաբերյալ հանրաքվեն, գրում է BBC-ն ։
Հանրաքվեն նշանակվել էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կողմից:
Հունաստանում պետք է քվեարկեն՝ ընդունե՞լ վարկատուների պահանջներն ու շարունակել խստացված տնտեսության քաղաքականությունը, թե՞ մերժել առաջարկությունը:
ԵՄ առաջնորդները զգուշացրել են, որ եթե հույները մերժեն ֆինանսական օգնության տրամադրման պայմանները, ապա Հունաստանը ստիպված կլինի դուրս գալ եվրագոտուց: