Մինսկի խումբը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը

14:51     5 հուլիսի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը: Այս մասին ասել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ ԱՄՆ անկախության օրվա առիթով միջոցառման ընթացքում:

«Երկու երկրի նախագահները հանդիպման ժամանակ հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման ուղիները»,– ասել է Սեկուտան, գրում է Trend գործակալությունը։

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է 2014-ի հոկտեմբերի 27-ին, Փարիզում: 


© armedia.am