ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին ու Քրիստիան Վուլֆը ՖԻՖԱ-ի վրա քաղաքական ճնշում են գործադրել 2018 և 2022 թթ. Աշխարհի խաղերի ընդունող երկրների ընտրության ժամանակ, գրում է Интерфакс-ը:
«Պարոնայք Սարկոզին և Վուլֆը փորձում էին ազդեցություն գործել քվեարկության իրենց ներկայացուցիչների վրա: Ահա թե ինչու է աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացվելու: Նրանք, ովքեր կայացրել են այս որոշումը, պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը»,- հայտարարել է Բլատերը:
Յոզեֆ Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել էր մայիսի 29-ին, սակայն ընտրություններից մի քանի օր անց Բլատերը ՖԻՖԱ-ում ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին ստիպված էր հրաժարական տալ: