Հնագույն Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում «Իսլամական պետության» գրոհայինները գնդակահարել են 25 գերեվարված զինվորի: Համացանցում տարածված մահապատժի տեսանյութում երևում է, որ դահիճների շարքում եղել են նաև 13-14 տարեկան երեխաներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ենթադրվում է, որ զինվորները գերեվարվել են իսլամիստների կողմից գրավված Հոմսում: Տեսանյութում երևում է, որ մահապատժից առաջ նրանց ենթարկել են ծեծի:
Հայտնի չէ, թե երբ է իրականացվել մահապատիժը: «Իսլամական պետությունը» հայտարարել է, որ այդ գնդակահարությունից հետո ևս 20 հոգու են մահապատժի ենթարկել նույն վայրում: