Մոլդովացիները Ռումինիայի հետ միացում են պահանջել

10:34     6 հուլիսի, 2015

Կիրակի օրը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին միավորվել Ռումինիայի հետ։

Ցույցը կազմակերպել էր Actiunea 2012 հասարակական պլատֆորմն ու Ազգային միասնության բլոկը, որոնք հանդես են գալիս ի օգուտ հարևան երկրի հետ միավորման։

Կազմակերպիչները հայտարարել են, մասնակիցների թիվը գերազանցել է 30 հազարը, մինչդեռ ոստիկանությունը հայտարարում է 5 հազար ցուցարարների մասին։  


© armedia.am