Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր Լատինամերիկյան տուրնեն սկսել է Էկվադորից: Այս մասին հայտնում է BBC-ն: Սա արդեն նրա երկրորդ այցն է այս տարածաշրջան 2013թ-ին ընտրվելուց ի վեր:
«Առաջընթացը և զարգացումը պետք է ապահովվի բոլորի համար»,- նշել է Ֆրանցիսկոս պապը՝ Կիտոի օդանավակայանում ունեցած ելույթի ժամանակ:
Իր յոթօրյա այցի ընթացքում Պապը մտադիր է այցելել նաև Բոլիվիա և Պարագվայ՝ ուշադրություն հրավիրելով աղքատության և անհավասարության դեմ պայքարին: