Ադրբեջանում արգելակել են Skype-ի ձայնային հաղորդակցման ծառայությունը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը, հղում կատարելով Report-ին, դա տեղի է ունեցել WhatsApp հավելվածի զանգերի արգելափակումից մի քանի օր անց:
Նշենք, որ դեռևս Skype-ով հնարավոր է միայն հաղորդագրություններ ուղարկել: Երկրի որոշ շրջաններում ընդհանրապես փակ է մուտքը http:/login.skype.com հասցեով, ինչն անհնար է դարձնում զանգեր կատարելը: Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկա օրերին Skype-ը կարգելափակվի երկրի ողջ տարածում:
Ինչպես հայտնի է դարձել, Skype-ով զանգեր կատարելու հնարավորությունն արգելափակվել է Ադրբեջանի Հատուկ պետական պահպանության ծառայության կողմից: Արգելքի պատճառները դեռևս հայտնի չեն: