Հուլիսի 10-ին և 11-ին ժամը 11:00-18:00 Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևան քաղաքի բոլոր գրախանութներին, հրատարակչություններին, գրադարաններին, ինչպես նաև բոլոր գրքասերներին Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակ՝ մասնակցելու գրքերի բացօթյա երկրորդ ցուցահանդես-վաճառքին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,
Այս տարի միջոցառումն անցկացվում է «Ընթերցող Երևան» գեղեցիկ խորագրով, և խոստանում է լինել ավելի հետաքրքիր, քան նախորդ անգամ: