Այսօր՝ հուլիսի 8-ին, Ուֆա քաղաքում մեկնարկում են ԲՐԻՔՍ և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովները՝ Ռուսաստանի նախագահության ներքո:
ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի ժամանակ կքննարկվի համաշխարհային տնտեսության «առողջացման» հարցը, հայտնում է RosBalt-ը:
Շանհայան կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ակնկալվում է, որ կհայտարարվի կազմակերպության ընդլայնման մասին՝ դրա կազմը կհամալրեն Պակիստանը և Հնդկաստանը: