Պաշտոնական Թբիլիսին բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ ռազմական ուղղաթիռներ գնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ՌոսԲալտ-ը՝ հղում կատարելով Վրաստանի Զինված ուժերի միասնական շտաբի պետ Վախթանգ Կապանաձեին:
«Մենք ակտիվ համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ մեր ուղղաթիռների պարկը թարմացնելու շուրջ: Եվ ոչ միայն բանակցություններ ենք վարում, այլև արդեն իսկ որոշակի արդյունքներ ենք արձանագրել»,- ասել է նա:
Խոսքը գնում է ոչ թե գերժամանակակից, բայց թարմ և արդյունավետ ուղղաթիռների մասին: