Իսրայելի կառավարությանը Կնեսեթից կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

18:41     9 հուլիսի, 2015

Իսրայելի խորհրդարանի (Կնեսեթի)  կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և Կնեսեթի գալիք նստաշրջանում պատմական որոշում կայացնել՝ պահպանելով հրեական արժեքները: Այս մասին հայտնում է «Յերուսալեմ փոստը»:

 Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը խորհրդարանի կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կնեսեթը պետք է բարոյական քայլի դիմի և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտնում է:

«Ես այցելեցի Հայաստանի հուշակոթողներից մեկը և այն, ինչ տեսա, դժվար է հերքել: Ակնկալում եմ, որ ես և Կնեսեթը կանենք այնպես, որ կայացնենք ժողովրդավարական պետության բարոյական չափանիշներին համապատասխանող որոշում»,-ասել է Էդելշտեյնը՝ ավելացնելով, որ շատ երկրների կառավարությունները չեն ճանաչել այդ ոճրագործությունը, սակայն դրանց խորհրդարաններն արել են:

Նա հավաստիացրել է, որ կփորձի առաջ տանել հարցը և հույս ունի, որ «պատգամավորները կիմանան ճշմարտության պահին քվեարկելու ճիշտ ուղին»,-շեշտել է Կնեսեթի խոսնակը: 

 


© armedia.am