Գրքերի բացօթյա տոնավաճառ Երևանում

11:10     10 հուլիսի, 2015

Հուլիսի 10-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում բացվել է «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա երկրորդ տոնավաճառը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 Միջոցառմանը կմասնակցեն մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը, ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ:

Գրքի և գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններն այցելուներին կներկայացնեն ամենատարբեր ժանրերի ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գրականություն: Իրենց հնարավորություններն ու առաջարկությունները կներկայացնեն գրահրատարակչության ոլորտի կազմակերպությունները:

Երևանի գրողների միությունը կներկայացնի վերջին շրջանում գրքեր հրատարակած հայ գրողներին:

«Ընթերցող Երևան» գրքերի տոնավաճառը կգործի երկու օր՝ հուլիսի 10-ին և 11-ին, ժամը 11:00-ից 18:00-ն:

 


© armedia.am