Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն առաջարկել է Չինաստան-Ռուսաստան-Մոնղոլիա եռակողմ հանդիպում անցկացնել Չինաստանում: Այդ մասին նա հայտարարել է Ուֆայում՝ Շանհայան համագործակցության կազմակերպության ղեկավարների հանդիպման շրջանակներում, հաղորդում է ՌոսԲալտը:
«Ես կառաջարկեի մեր արտաքին գերատեսչություններին հանձնարարել դիտարկել հերթական հադիպման կազմակերպումը մյուս տարի: Չինական կողմը պատրաստ է անցկացնել բարձր մակարդակով հերթական հանդիպումը: Մենք նաև բաց դիրքորոշում ենք զբաղեցնում այդ հանդիպումը Շանհայան կազմակերպության 2016թ. գագաթաժողովի շրջանակներում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է նա:
Հուլիսի 9-ին Մոնղոլիայի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներն անցկացրել են թվով երկրորդ նման հանդիպումը, քննարկվել են եռակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: