Հայաստանը դառնում է ՇՀԿ գործընկեր երկիր

17:57     10 հուլիսի, 2015

Հայաստանը, Ադրբեջանը, Կոմբոջան և Նեպալը կմիանան Շանհայան համագործակցության կազմակերպությանը որպես գործընկեր երկրներ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանը, Ադրբեջանը, Կոմբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ ընտանիքին որպես երկխոսության գործընկերներ», - ասել է Պուտինը ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում:

Պուտինի խոսքով կան այլ երկրներ ևս, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ աշխատանքներին: «Մի շարք երկրներ շահագրգռվածություն են ցուցաբերում այս կամ այն ձևով միանալ մեր կազմակերպությանը: Հաշվի առնելով պահանջները՝ ուշադիր կդիտարկենք նրանց հայտերը»,- ասել է ՌԴ նախագահը:

 


© armedia.am