Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ին կայցելի Վրաստան և Հայաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Հուլիսի 14-15-ին Տուսկը կլինի Վրաստանում, իսկ հուլիսի 16-ին Հայաստանում։
Կքննարկվեն Արևելյան գործընկերությանն ու ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։