Ուկրաինան Մերձդնեստրի հետ սահմանին կարող է պատ կառուցել

10:14     11 հուլիսի, 2015

Ուկրաինան կարող է Մերձդնեստրի հետ սահմանին պատ կառուցել։ Այդ մասին հայտնում է ՌոսԲալտը։

Ուկրաինայի սահմանային ծառայության ղեկավար Վիկտոր Նազարենկոն հայտնել է, որ Ուկրաինան կարող է ամրացնել ուկրաինա-մոլդովական սահմանը, մասնավորապես Մեձդնեստրի հատվածը՝ պատ կառուցելով, ինչպես կառուցում է Ռուսաստանի հետ սահմանին։

Կիևը դեռևս սեպտեմբերից ամրացնում է իր սահմանի այդ հատվածը։ Սահմանի երկայնքով 53 կմ- անոց խրամատ է փորվել՝ սահմանի անօրինական հատումները կանխելու համար։ 


© armedia.am