Հունաստանի խորհրդարանը լիազորել է Ցիպրասին

12:41     11 հուլիսի, 2015

Հունաստանի խորհրդարանը լիազորություն է տվել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և նրա պատվիրակությանը միջազգաային վարկատուների հետ համաձայնագիր ստորագրելու համար։ Պայմանագիրը պետք է հիմնվի այն պայմանների վրա, որոնք ներկայացված են Հունաստանի կառավարության առաջարկում, հաղորդում է  «Газета.Ру»-ն՝հղում կատարելով Reuters գործակալությանը։

Լիազորությունը տրամադրելու մասին որոշումը կայացվել է արտահերթ լիագումար նստաշրջանի ժամանակ։

Քննարկման ընթացքում դիտարկվել են պատվիրակության լիազորությունները, վերջնական համաձայնագիրը նույնպես պետք է վավերացվի խորհրդարանում։

Հիշեցնենք, որ ըստ ԵՄ բարձրաստճիան պաշտոնյաների, Հունաստանի հետ համաձայնության գալու համար վերջնաժամկետ է սահմանվել մինչև այս շաբաթվա վերջ։ 


© armedia.am