Էբոլայի ախտանշաններով 15-ամյա ֆուտբոլիստ է հոսպիտալացվել Ստամբուլում

18:30     12 հուլիսի, 2015

Ստամբուլում ենթադրաբար Էբոլա վիրուսով վարակված աֆրիկացի է հոսպիտալացվել, - հայտնում է Tert.am-ը:

Վարակակիրը 15-ամյա ֆուտբոլիստ է, ով հոսպիտալացվել է օդանավակայանից՝ բարձր ջերմության պատճառով:

Ստամբուլի այն հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել է հիվանդը, փակվել է այլ հիվանդների համար: Հիվանդանոցի այցելուներին ուղարկել են այլ հիվանդանոցներ:

Էբոլան մահացու հիվանդություն է, որը կարող է տարածվել արյան կամ հիվանդ մարդու հետ շփման միջոցով:

 


© armedia.am