ԵՄ-ն նոր փոխզիջումային համաձայնագիր է ներկայացրել Հունաստանին

10:45     13 հուլիսի, 2015

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթաժողովի ժամանակ ներկայացրել են նոր փոխզիջումային համաձայնագիր` Հունաստանի տնտեսական ճգնաժամի հարցով, հայտնում է Sputnik News-ը:

Ինչպես նախկինում հաղորդում էին, ԵՄ առաջնորդները քառակողմ ձևաչափով քննարկում են Հունաստանին հնարավոր նոր ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանները:

Ներկայումս եվրագոտու առաջնորդները քննարկում են Եվրախմբի առաջարկները` Հունաստանի ճգնաժամի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Տուսկի մամուլի քարտուղարը, այսօր նույնպես  բանակցությունները կշարունակվեն` քննարկելու փոխզիջումային համաձայնագիրը:


© armedia.am