Օռնելա Մուտին Իտալիայում ծիրանի կորիզ կտնկի

22:47     13 հուլիսի, 2015

Հուլիսի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին, խոսելով Հայաստանի մասին, ասել է, որ Հայաստանը կախարդական երկիր է ոչ թե իր գեղեցկությամբ, այլ իր հոգևոր արժեքների համար:

Դերասանուհին նշել է, որ Իտալիա վերադառնալուն պես, անպայման, ծիրանի կորիզ կտնկի: Այս մասին հայտնում է ArmInfo-ն:

Հիշեցնենք, որ Օռնելա Մուտին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրն է:

Նախօրեին նա արժանացել է «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին: 


© armedia.am