Ուկրաինայի «Աջ սեկտոր» խմբի անդամներն ազատ են արձակել առևանգված երեխային

21:48     13 հուլիսի, 2015

Ուկրաինայի «Աջ սեկտորի» անդամների կողմից առևանգված երեխան ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Շևչենկոյի խոսքերին:

«Երկու կասկածյալները, որոնց նմանեցրել էին այդ խմբի անդամներին, ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել խանութից դուրս գալուց: Երբ նրանք նկատել են  ներքին գործերի նախարարության և անվտանգության ծառայության համատեղ թիմը,  առևանգել են վեց տարեկան երեխայի և թաքնվել անտառում, որտեղ էլ այնուհետև թողել են երեխային: Այժմ նրանց հետապնդումը շարունակվում է », - մեջբերում է Շևչենկոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և Անվտանգության ծառայության նախագահ Վասիլի Գրիցակը նախագահին տեղեկացրել են Զակարպատի շրջանի մոտակայքում 6-ամյա տղայի առևանգման մասին:

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոյի հայտնած տեղեկության համաձայն՝ երկրի նախագահն այս արտակարգ իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ և հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երեխային ազատ արձակելու համար: 


© armedia.am