Հայաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

16:00     14 հուլիսի, 2015

Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ,  հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։

Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար: 


© armedia.am