Ղարաբաղը ողջունում է Իրանի կնքած համաձայնագիրը

19:00     14 հուլիսի, 2015

Իրանի անմիջական հարևանը՝ միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իր հերթին արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրին:

«ԼՂՀ արտգործնախարարությունը ողջունում է համաձայնագրի կնքումը՝ որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում շոշափելի ներդրում», - նշված է ԼՂՀ ԱԳՆ թվիթերյան էջում:


© armedia.am