Վթարված «Boeing»-ի հարցով բանաձևը ՄԱԿ ԱԽ-ում է

10:05     15 հուլիսի, 2015

Մալայզիան ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ է ներկայացրել՝ Ուկրաինայում «Boeing» ինքնաթիռի վթարի հարցող միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, նախագծի քննարկման ամսաթիվը դեռևս որոշված չէ։

Ռուսաստանը դեմ է հանդես գալիս միջազգային տրիբունալի ձևավորմանը։ 2014թ․հուլիսին Դոնբասում խոցված «Boeing»-ի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելուն կողմ են արտահայտվում Նիդեռլանդները, Մալայզիան, Ավստրալիան, Բելգիան և Ուկրաինան։

Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդն ավարտել է դեպքի քննությունը, արդյունքները կհրապարակվեն 2015թ․ հոկտեմբերին։  


© armedia.am