Իրանը նավթ մատակարարելու պայմանագրեր է կնքել

22:31     15 հուլիսի, 2015

Թեհրանն երկրի ավանդական նավթի գնորդների հետ միասին ստորագրել է պայմանագրերի փաթեթ, ըստ որի, 2015 թվականից սկսած իրանական նավթ կմատակարարվի այդ երկրներին: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:

«Նավթի վաճառքի պայմանագրերը ստորագրվել են 2015 թվականի համար», - տեղեկանում ենք նախարարության թվիթերյան էջից:   

Ըստ Իրանի  նավթային ընկերության միջազգային գործերի ղեկավար Սեյեդ Մոհսեն Ղամսարի՝  Իրանի նկատմամբ  ՄԱԿ-ի և արևմտյան պատժամիջոցների վերացման շնորհիվ կաճի երկրի նավթի վաճառքը  համաշխարհային շուկայում: 


© armedia.am