Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև

10:04     16 հուլիսի, 2015

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր հույներ դուրս են եկել բողոքի ցույցի` ընդդեմ տնտեսական կոշտ քաղաքականության, որ առաջարկում են եվրագոտու երկրները` ֆինանսական օգնության դիմաց:

Խորհրդարանի մոտ, որտեղ այդ պահին քննարկել են` ընդունե՞լ այդ առաջարկությունները, թե՞ ոչ, տեղի է ունեցել ցուցարարների եւ ոստիկանների բախում:

 Ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու դյուրավառ հեղուկներով շշեր են նետել, որոնց ի պատասխան՝ իրավապահները ջրցաններ են գործածել: 


© armedia.am