Կիևը կճանաչի Ղրիմի հանրաքվեն, եթե ԱՄՆ-ը թույլ տա

21:43     17 հուլիսի, 2015

Ինչպես հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը՝ Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով Կիևը կարող է ճանաչել Ղրիմի հանրաքվեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը թույլատրի:

Նախօրեին երկրի նախագահ Պյոտոր Պորոշենկոն Գերագույն Ռադա է ներկայացրել օրենքի փոփոխությունների նախագիծ, ըստ որի, Դոնբասի  հատուկ կարգավիճակը կորոշվի առանձին օրենքով:

 «Անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկացիները խոսեցին Պորոշենկոյի հետ, առաջ եկավ երկրի դաշնայնացման գաղափարը, որին  նախկինում Ուկրաինայի բոլոր քաղաքական գործիչները հավանություն չէին տալիս: Դժվար չէ կռահել, որ եթե ԱՄՆ-ը որոշում կայացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու օգտին, Ուկրաինայի նախագահը կհայտարարի ամբողջ աշխարհին, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և քաղաքացիների կամքով», - ասել է Ակսենովը РИА Новости-ին:  


© armedia.am