Տուսկ-Սարգսյան համատեղ մամուլի ասուլիս

15:31     18 հուլիսի, 2015

Հուլիսի 20-22-ը տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ինչպես հաղորդում են Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից այցի շրջանակներում հուլիսի 20-ին Տուսկը կայցելի Հայաստան:

Հայաստան այցի ընթացքում նախատեսված են Դոնալդ Տուսկի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս, որին կհաջորդի ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի` ՀՀ նախագահի անունից տրվելիք աշխատանքային ճաշը:

Հաղորդագրության համաձայն, Եվրոպական խորհրդի նախագահը այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Դոնալդ Տուսկը Հայաստանից հետո կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 22-ին` կլինի Ադրբեջանում:


© armedia.am