«Աջ սեկտոր»-ը կիրականացնի «Հեռացե´ք իշխանության դավաճաններ» կարգախոսով քննարկում

20:40     18 հուլիսի, 2015

«Աջ սեկտոր» խմբավորումը հուլիսի 21-ին կազմակերպելու է հասարակական քննարկում Կիևի կենտրոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում կատարելով կազմակերպության կայքում գրված հայտարարությանը:

«Հուլիսի 21-ին ժամը 19.00-ին (Մոսկվայի ժամանակով) Կիևի Մայդան հրապարակում տեղի կունենա «Հեռացե´ք իշխանության դավաճաններ» հասարակական քննարկումը, որը կազմակերպելու է  «Աջ սեկտոր» ռազմա-քաղաքական շարժումը»,- գրված  է խմբավորման ֆեյսբուքյան էջում: 


© armedia.am