Իրանը մտադիր է բարելավել իր հարաբերությունները հարևան պետությունների հետ

16:44     19 հուլիսի, 2015

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ արևմտյան տերությունների հետ կնքված համաձայնագիրը կօգնի Իսլամական հանրապետությանը բարալավել իր հարաբերությունները հարևան պետությունների հետ, հայտնում է Newsru.co.il-ը։

Այս մասին նա ասել է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ աթ-Թանիի հետ հեռախոսազրույցից հետ։

Ռոհանին նշել է, որ Կատարի միապետը ողջունել է միջուկային համաձայնագրի ստորագրումը։

Միաժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Հոմեյնին հայտարարել է, որ Թեհրանը չի լքելու Սիրիայի և Իրաքի իր դաշնակիցներին, ինչպես նաև շարունակելու է «պաշտպանել Բահրեյնի, Եմենի և Պաղեստինի ճնշված ժողովուրդներին»։


© armedia.am