Հունաստանում բացվում են բանկերը

09:41     20 հուլիսի, 2015

Հունական բանկերը 3 շաբաթ տևած ընդմիջումից հետո պատրաստվում են վերսկսել իրենց աշխատանքները, սակայն կապիտալի տեղաշարժի վերահսկման հետ կապված սահմանափակումներ շարունակելու են գործել, հայտնում է BBC-ն:  

Այժմ հույներն իրենց բանկային հաշիվներից կարող են օրական հանել առավելագույնը 60 եվրո: Նախատեսվում է, որ այն կփոխարինվի շաբաթական առավելագույնը 420 եվրո կանխիկացնելու սահմանափակմամբ: Բանկային նոր հաշիվների բացման և չեկերի կանխիկացման, ինչպես նաև կապիտալի արտահանման հետ կապված գործարքներ հունական բանկեր դեռևս չեն իրականացնելու:


© armedia.am