Ադրբեջանն ինտենսիվ կերպով խախտել է հրադադարը. ԼՂՀ ՊՆ

11:06     20 հուլիսի, 2015

Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ։

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


© armedia.am