Ուկրաինացիների 47.5%-ը կողմ է ռուսերենին պետական կարգավիճակ տրամադրելուն

22:38     20 հուլիսի, 2015

Կիևի սոցոլոգիայի միջազգային ինստիտուտի անցակցրած սոցհարցման տվյալներով ուկրաինացիների 47.5%-ը պատրաստ է ընդունել ռուսերենը՝ որպես երկրորդ պաշտոնական լեզու՝ երկրում խաղաղություն հաստատելու համար:  Այս մասին հաղորդում է РИА Новости –ն ՝ հղում կատարելով УНИАН-ին:

 Նշենք նաև, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ միակ պաշտոնական լեզուն երկրում ուկրաիներենն է լինելու:  

 «Ես պատրաստ եմ փոփոխություն կատարել՝ ընդունելով երկրորդ լեզու և դաշնայնացում, բայց համոզված եմ, որ Ուկրաինան կասի «ո՛չ», - ասել է նա:  


© armedia.am