Հունաստանին եռամյա ծրագրի առաջին տրանշը կփոխանցվի օգոստոսի 17-ին. ԶԼՄ-ներ

16:22     21 հուլիսի, 2015

Միջազգային վարկատուները նախատեսում են ֆինանսական օգնության եռամյա ծրագրի շրջանակում առաջին տրանշը փոխանցել Աթենքին օգոստոսի 17-ին, որի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 6-ը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներն այժմ մշակում են պահանջներ, որոնց հիման վրա երկրին երեք տարվա ընթացքում կտրամադրվեն արտակարգ վարկեր։

Գործակալության տեղեկություններով՝ օգնության ծրագրին մասնակցող երկրների խորհրդարանները պետք է հավանություն տան առաջին տրանշի փոխանցմանը օգստոսի 13-ից ոչ ուշ, որպեսզի Հունաստանը գումարը ստանա ժամանակին և կարողանա օգոստոսի 20-ին մարել 3.2 մլրդ եվրոյի չափով հերթական վարկը Եվրոպական կենտրոնական բանկին։

Ընդհանուր գումարը, որը վարկատուները ծրագրում են տրամադրել Աթենքին Եվրոպական կայունացման մեխանիզմի գծով, կկազմի 82-86 մլրդ եվրո։


© armedia.am