Ինչպես հայտնում է բրիտանական BBC-ն, Բիրմինգեմի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են աշխարհի ամենահին Ղուրանը, որը ենթադրաբար գրված է եղել մոտ 1370 տարի առաջ:
Ուշագրավ է, որ Ղուրանը տարիներ շարունակ պահպանվել է Մերձավոր Արևելյան մյուս բոլոր գրքերի ու փաստաթղթերի հետ միասին միևնույն հավաքածույում, սակայն մինչ այժմ չի որակվել որպես աշխարհում ամենահինը: