Չինաստանը կկառուցի երկու նոր ԱԷԿ-ներ Իրանում

20:56     22 հուլիսի, 2015

Հուլիսի 22-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Չինաստանը մտադիր է կառուցել երկու նոր ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ) Իրանի հարավում: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA լրատվական գործակալությանը:

 Նրա հայտնած տեղեկության համաձայն՝ չորս նոր ատոմակայանների շինարարությունն երկրում կմեկնարկի  առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում:

 ''Մենք նախատեսում ենք ներգրավել ավելի քան 20.000 աշխատող և ինժեներ այդպիսի լայնածավալ շինարարության ոլորտում », - ասել է նա:


© armedia.am