ԵՄ­ ստեղծել Է Ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամ

16:57     22 հուլիսի, 2015

Եվրամիությունը պաշտոնապես գործարկել Է 315 միլիարդ եվրոյի Ռազմավարական ներդրումների եվոպական հիմնադրամը: Հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Յուրկի Կատայնենը և Եվրոպայի ներդրումային բանկի նախագահ Վեռներ Հոյերը, տեղեկացնում Է Euronews-ը:

Համաձայնագիրը բաղկացած Է երեք փաստաթղթերից, որոնք կանոնակարգում են հիմնադրամի կառավարումը, դրա ֆինանսավորման և հաշիվների օգտագործումը:

 

 


© armedia.am