Մեծանուն աշուղ Ջիվանու տուն–թանգարանի հիմնադրման արարողությունը տեղի կունենա նրա հայրենի Կարծախ գյուղում 2015 թ. հուլիսի 25-ին, իսկ հայ աշուղական երգարվեստի վարպետի տուն-թանգարանը կբացվի նրա 170-ամյակին՝ 2016 թվականի ամռանը, հայտնում է Javakhk Media-ն։
Տուն-թանգարանը հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։
Ներկայումս ընթացքի մեջ է տուն-թանգարանին անհրաժեշտ ցուցադրական նյութերի, այդ թվում Ջիվանու ձեռագրերի, երաժշտական գործիքների, լուսանկարների, անձնական իրերի հավաքագրման գործընթացը:
Թանգարանի հիմնադրամ հարցում ֆինանսական նվիրաբերություն է կատարել Կարծախ գյուղի արժանավոր զավակ Սպարտակ Բանգոյանը:
Վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2015 թվականի հուլիսի 1-ին: