Բելգիայի Ներկայացուցիչների պալատն կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը

21:43     22 հուլիսի, 2015

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ի լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ իր պաշտոնական կայքում:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:

Բանաձևը, որի հեղինակն է «Ֆլամանդական նոր դաշինքը» կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:


© armedia.am